Anonymus խմբի ցանցահենները խոստացել են 9/11-ի տարելիցին հարձակվել իսրայելական վեբ – կայքերի վրա: Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն:
Նրանց խոսքերով՝ տվյալ որոշումը պայմանավորված է բնակավայրերի հետ կապված Իսրայելի քաղաքականությամբ։ Դրանց կառուցումը շարունակվում է Հորդանանի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում:
Ցանցահենները պնդում են, որ Իսրայելն աջակցում է Սիրիայի դեմ ագրեսիային և խոչընդոտում պաղեստինյան պետության ստեղծմանը:








































