Նորվեգիայի ձախակենտրոն ժողովրդական կուսակցության 4 թեկնածուները, որոնց հաջողվել էր ողջ մնալ Ուտոյա կղզում 2011-ին Անդրես Բրեյվիկի կողմից կազմակերպված սպանդից հետո, տեղեր են ստացել երկրի խորհրդարանում: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Խորհրդարանում տեղերի համար նախապես պայքարում էին «Նորվեգական ժողովրդական կուսակցության» 33 անդամներ, ովքեր ողջ էին մնացել Բրեյվիկի հարձակումից հետո:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Նորվեգիայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել: Դրանց արդյունքներով՝ նոր վարչապետ է դարձել աջակենտրոն «Առաջընթացի կուսակցության» ղեկավար Էռնա Սոլբերգը:








































