36-ամյա փոփ աստղ Շակիրան վաճառքի է հանել Մայամիում գտնվող իր առանձնատունը: Այդ անշարժ գույքի համար երգչուհին ցանկանում է 3 անգամ ավելի շատ ստանալ, քան վճարել է գնելիս:
2001-ին Շակիրան առանձնատունը գնել է 3.38 մլն դոլարով: Այն ժամանակ տունն ուներ 6 ննջասենյակ և 8.5 լոգարան: 2008-ին նա առանձնատունը վերանորոգելու վրա 1.5 մլն դոլար է ծախսել, իսկ այժմ ցանկանում է դրա համար 14.95 մլն դոլար ստանալ:
Այս մասին հաղորդում է Eg.ru կայքը:










































