Բրիտանիայի ոստիկանությունը տեղյակ է Լոնդոնում ևս առնվազն 2 պատրաստվող ահաբեչության մասին: Այս մասին գրում է Sunday Times պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին ոստիկանությունում:
«Կա ահաբեկչությունների ևս երկու ծրագիր, որոնց մենք ուշադիր հետևում ենք»,- հայտարարել է հակաահաբեկչական ստորաբաժանման բարձրաստիճան աշխատակիցը՝ նշելով, որ անվտանգության միջոցառումներն ուժեղացված են և իրավապահ մարմինները փորձում են հետևել հանցագործների գործողություններին:
Ծայրահեղականները ենթադրաբար ԴԱԻՇ-ի և «Ալ-Քաիդայի» հետևորդներ են:
Հետաքննիչները կարծում են, որ ահաբեկիչները կապ չունեն հինգշաբթի Վեսթմինսթերում ձերբակալված Հալիդ Մոհամեդ Օմար Ալիի և լույս ուրբաթ գիշերը շրջայցերի ընթացքում ձերբակալված մի խումբ անձանց հետ:
Հիշեցնենք, որ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ մոտ 40-ը:








































