Հավանաբար աշխարհի ամենաթանկարժեք այծը վաճառվել է երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում: Տեղի գործարարն իր կենդանու համար ստացել է 3,46 մլն դոլար:
Փորձագետները նշում են, որ չնայած կենդանու արժեքը 3,5 մլն դոլար է, որն արդեն իսկ չափազանց բարձր է, բայց այդ կենդանին շատ հազվագյուտ ցեղատեսակի է պատկանում և յուրահատուկ է:
Այծի ու վճարված կտրոնի լուսանկարները մեծ իրարանցում են առաջացրել տեղի սոցիալական ցանցերում՝ հաղորդում է Al-Arabiya-ն:








































