«Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Դանիա խաղից հետո մեր ընտրանու մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Երկու խաղերում վնասվածքի պատճառով 5 փոփոխություններ կային: Շնորհակալություն եմ հայտնել տղաներից, նրանք բնավորություն ցույց տվեցին: Նախաձեռնությունը չէինք զիջել:
Ցանկանում էինք գնդակն ավելի շատ մեզ մոտ պահել: Խաղը սկսվում է մեկ ձևով, ավարտվում՝ մեկ այլ ձևով: Խաղում ես այնքան, որքան հակառակորդն է թույլ տալիս:
Կենտրոնանալու ենք Բուլղարիայի հավաքականի դեմ խաղի վրա:






































