Վրացական Georgia Times կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն մեկնաբանել է վրացական ընդդիմության ցույցի ցրումը.
«Հենց երկրի իշխանություններն են մեղավոր այն ցավալի իրադարձություններում, որոնք գրանցվեցին խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության ցույցի ցրման ժամանակ։ Եթե մենք ունենայինք ժողովրդական կառավարություն, այդպիսի բաներ չէին կատարվի»։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության ցույցը ցրելու ժամանակ զոհվել է 2 հոգի, վիրավորվել ու ձերբակալվել են տասնյակ անձինք։