Հունիսի վերջի դրությամբ Հայաստանում գործում են 22 բանկեր, որոնցից 18 աշխատում է շահույթով, իսկ վնասով աշխատում է 3-ը: Այդ բոլոր բանկերի ընդհանուր շահույթը ըստ ԿԲ տվյալի կազմում է 12 մլն 108 հազար դրամ, իսկ երեք բանկերի վնասը միասին` 3 մլն 77 հազար դրամ:
3 ամսում բանկերի ընդհանուր շահութն ավելի քան կրկնապատկվել է: Եթե մարտի վերջին շահույթով աշխատող 17 բանկերի շահույթը 6 մլն 446 հազար դրամ էր, ապա հունիսի վերջին շահույթով աշխատող 18 բանկերի շահույթը կազմել է 15 մլն 184 հազար դրամ:
Միաժամանակ, նվազել է վնասով աշխատող բանկերի թիվը, բայց ավելացել է ընդհանուր վնասը: Այսպես, մարտի վերջին վնասով էր աշխատում 5 առևտրային բանկ, բայց նրանց ընդհանուր վնասը կազմում էր 2 մլն 454 հազար դրամ, այիսնքն` 623 հազար դրամով պակաս, քան 3 բանկերի վնասը: Ստացվում է, որ չնայած վնասով աշխատող բանկերի թիվը նվազել է, բայց ավելացել է առանձին վերցրած բանկերի վնասի ծավալը:








































