ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային վերջին արձակմանը պատասխանել երկրի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների սահմանումն արագացնելով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան կառավարության ներկայացուցչին։
«Հնարավոր է, ինչ-որ բան կարող է արագանալ։ Այն, ինչ արդեն պատաստ է աշխատանքի, կարելի է վերցնել ավելի խոշոր փաթեթից և արագացնել»,-ասել է նա։
Նշվում է, որ ԱՄՆ-ը կարող է նաև նոր ռազմածովային զորավարժություններ անցկացնել և տարածաշրջանում տեղակայել ավելի շատ նավեր ու ինքնաթիռներ՝ ուժի ցուցադրման համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային արձակմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել Չինաստանի հանդեպ։






































