Էմանուել Մակրոնը ուժեղ նախագահ կլինի Ֆրանսիայի համար: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ տեղեկացնում է Zeit-ը:
Նրա խոսքով՝ ինքը չի կասկածում դրանում: Միաժամանակ Մերկելը հայտարարել է, որ դա անկասկած հնարավոր կդառնա, եթե նա հաղթի ընտրություններում:
«Ես կասկած չունեմ, որ Էմանուել Մակրոնը ուժեղ նախագահ կդառնա, եթե նրան ընտրեն»,- ասել է նա:
Ավելի վաղ Մակրոնի մրցակից Մարին Լե Պենը նրան թուլամորթ է համարել:








































