Կանադական Arcade Fire հիդի-ռոք խումբը պատրաստել է նոր սինգլ: Թրեքը հրապարակվել է սեպտեմբերի 9-ին: Reflektor կոչվող երգի համար ստեղծվել է հատուկ ինտերակտիվ justareflector.com կայք:
Թրեքի ձայնագրությանը մասնակցել է Դևիդ Բոուին, որն իրեն անվանում է կանադացի երաժիշտների երկրպագու:
Arcade Fire-ն ու Բոուին ավելի վաղ ևս համագործակցել են: Ձայնագրության պրոդյուսերն է LCD Soundsystem խմբի հիմնադիր Ջեյմս Մերֆին:
Arcade Fire-ը նոր սինգլի շնորհանդեսը կատարել է Մոնրեալում: Խումբը հանդես է եկել The Reflektors կոչվող Salsatheque սրահում:
Reflektor-ը կներառվի Arcade Fire-ի նոր ալբոմի մեջ, որը նախատեսված է թողարկել 2013թ. հոկտեմբերին: Ալբոմը նույնպես կկոչվի Reflektor:






































