Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի դուտսր Fox News հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային անվանել է «կեղտոտ կապիտալիստ»: Այս կերպ Մեգան Մաքքեյնը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 400 հազար դոլար է ուզել Ուոլ-Սթրիթում դասախոսության համար:
«Հեգնանքը կայանում է նրանում, որ սուրբ Օբաման, իրականում նույն կեղտոտ կապիտալիստն է, ինչպես մենք բոլորս»,-հայտարարել է նա:
Մաքքեյնի խոսքով՝ Օբամայի ելույթները շատ ձանձրալի են, հիշեցնում են քոլեջում իր ոչ սիրելի դասախոսությունները:











































