Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Հայաստանում կստեղծվի ոսկրածուծի պատվաստման եզակի կենտրոն. Դերենիկ Դումանյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ի նիստում քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ գործող օրենսդրությունը հատվածական կարգավորումներ է տալիս, մինչդեռ անհրաժեշտ է օրենքով կարգավորում:

«Այսպիսով առաջարկվում է սահմանել պալիատիվ բուժօգնության ծառայությունը, ինչը հնարավորություն կտա սահմանել տրամադրման կարգի ձևերը. սա առավել է, քան հոսպիսները: Մենք նախատեսում ենք նաև բժշկական օգնության իրականացում՝ բացի խնամքից»,- ասաց նա:

Դումանյանը նշեց, որ ուռուցքաբանության ինստիտուտում իրենք ստեղծել են առանձին բաժանմունք: Նախարարի խոսքով՝ սա շատ լուրջ ծառայություն է, որտեղ պետք է ստեղծվեն հատուկ ենթակառուցվածքներ և պատրաստվեն հատուկ կադրեր:

«Այս ծառայությունները մեզ մոտ ձևավորված չեն եղել, հույս ունենք՝ կկարողանանք ժամանակակից պահանջներին համապատասխան աշխատել, սակայն դեռ պետք է ենթաօրենսդրական ակտեր ընդունենք»,- ասաց նա:

Դումանյանը նշեց, որ մայր օրենքում փոփոխություններ են կատարել՝ ներառելով պալիտիվ օգնության մասին օրենքը: Ըստ այդ օրենքի՝ հիվանդությունների ցանկը հաստատում է նախարարությունը: Նախարարը շեշտեց, որ այս նախագիծը վերաբերում է ոչ միայն անբուժելի, այլև ծանր և անբուժելի հիվանդներին՝ սրտի, լեյկեմիայով հիվանդներին:

«Կատարել ենք բավականին աշխատանքներ չափորոշիչների մասով և այն շարունակելու ենք: Ծանր հիվանդների համար վարկային ծրագրի շրջանակներում սկսել ենք արյունաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները, որը հագեցած կլինի նորագույն տեխնոլոգիաներով: Նախատեսել ենք նաև ոսկրածուծի պատվաստման կենտրոն, որը տարածաշրջանում իր տեսակով միակն է լինելու՝ արտերկրից եկած մասնագետների միջոցով»,- ասաց նա:

Դումանյանը հայտնեց, որ երկու տարուց կունենանք ժամանակակից բժշկական կենտրոն: Առաջին փուլում նախատեսվում են կազմակերպչական աշխատանքներ, հետագայում կլուծվեն նաև բյուջետային հարցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում