Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի պահեստին, որը գտնվել է Դամասկոսի օդանավակայնի մոտ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տարածաշրջանի հետախուզական ծառայություններում իր աղբյուրին:
Իսրայելի և Սիրայի իշխանություններից կողմից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չկան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դամասկոսի օդանավակայանում ուժգին պայթյուն է որոտացել: Ավելի ուշ Al Manar հեռուստաալիքը հաղորդել է, որ պայթյունը հնարավոր է տեղի է ունեցել Իսրայելի կողմից ավիահարվածի հետևանքով:
Video shows moments explosions start near Damascus airport tonight. Local media attributing to Israel. More details likely to emerge later. pic.twitter.com/jhiOZjUHnV
— Israel Breaking (@IsraelBreaking) 27 апреля 2017 г.








































