Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ակտիվիստներին թույլ չեն տվել մասնակցել ավագանու նիստին. բերման են ենթարկվել մոտ 10 ակտիվիստներ

Այսօր առավոտյան Երևան քաղաքի ավագանու նիստին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիական ակտիվիստներին այդպես էլ չեն թողել ներս մտնել: Շուրջ 15 րոպե ակտիվիստները փնտրել են ոստիկանության՝ օրվա պատասխանատուին՝ հայտնելու իրենց մտադրության մասին, և միայն ավելի ուշ պարզել են, որ օրվա պատասխանատուն Խաչիկ Ավետիսյանն է:

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը նշեց, որ ոստիկանները, քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելով, բերման են ենթարկել Կարեն Հարությունյանին, Վահագն Մինասյանին, Սուրեն Սահակյանին, Ռուզաննա Գրիգորյանին, Արսեն Օհանյանին, Հասմիկ Գրիգորյանին, Մարիին, Գոհարին և Սոնյային: Ավելին՝ ավագանու այսօրվա նիստին լրագրողներին սկզբում չեն թողել մտնել քաղաքապետարան: Ավելի ուշ քաղաքապետարանի հասարակայանության հետ կապերի բաժնի աշխատակից Արթուր Գևորգյանը լրագրողների հետ երկար վիճաբանությունից հետո թողել է նրանց մասնակցել ավագանու նիստին:

Այս պահին քաղաքացիական ակտիվիստներին դեռ պարզ չէ՝ ինչու է ոստիկանությունն իրենց բերման ենթարկել: Ի դեպ, ոստիկանությունը բռնություն է կիրառել նաև բերման ենթարկված աղջիկների նկատմամբ։ «Երևան քաղաքի յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի մասնակցել ավագանու դռնբաց նիստերին, այնպես որ քաղաքացիները որևէ ապօրինի քայլ չեն կատարել, ավելին՝ այսօրվա նիստը քաղաքացիների ներկայացրած պահանջի հիման վրա է քննարկվելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Անի Կաղինյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում