Պակիստանում Մամնուն Հուսեյնը նախագահական երդում է տվել: Այդ մասին հաղորդել է Geo News-ը:
Հուսեյնը նախագահ է ընտրվել 2013 թ. հուլիսին: Նա առաջադրվել էր Պակիստանյան մուսուլմանական լիգայի կողմից, որը հաղթել էր 2013 թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում:
Հուսեյնի երդմնակալությունն անցկացրել է գերագույն դատարանի ղեկավար Իֆթիհար Մուհամմեդ Չաուդհրին: Արարողությանը ներկա է եղել նաև նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, ում լիազորություններն ավարտվել են սեպտեմբերի 8-ին:








































