Wednesday, 01 07 2026
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով

Օլանդը հորդորում է Ֆրանսիայի հաջորդ Նախագահին քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ

Հայոց ցեղասպանության պատմությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի պատմությունն է: Փարիզի Կանադայի հրապարակում Կոմիտասի արձանի հարակից տարածքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Մենք ճանաչում ենք ձեր ծնողների, տատիկների ու պապիկների պատմությունը, ընտանիքների պատմությունը, որը երբեմն փոխանցվել է իրերի, լուսանկարների միջոցով: Սա ձեր պատմությունն է, սա մեր պատմությունն է: Դա աքսորի, զոհաբերությունների, սակայն նաև խիզախությունների պատմություն է: Այն, իհարկե, Հայաստանի պատմությունն է, բայց նաև Ֆրանսիայի պատմությունն է: 100 տարի անց դուք կրկին ի ցույց եք դնում այդ մարդկանց պատկերները` տղամարդիկ, կայանք ու երեխաներ, որոնք սպանվեցին»,- նշեց Օլանդը`ընդգծելով, որ այդ զոհերի մասին հիշողությունը շեշտում է նաև այսօր տ եղի ունեցող այլ խնդիրների կարգավորման հրատապությունը:

«Նահատակները նաև մեզ հիշեցնում են, որ այսօր հաճախ հենց նույն տարածքներում մարդիկ սպանվում, տանջվում ու կոտորվում են: Այդ դաժան իրականությունն ու հայ ժողովրդի հետ Ֆրանսիայի համերաշխությունն էր, որ ցանկանում էի այսօր ձեզ հիշեցնել»,- նշեց Ֆրանսիայի Նախագահը:

Ֆրանսուա Օլանդը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ժամանակ Երևանում անմար կրակի մոտ ծաղիկներ է խոնարհել` շեշտելով, որ այդ դաժան ողբերգությունը չպետք է երբեք կրկնվի: Այդ դաժանություններից հետո կարիք եղավ նոր բառ ստեղծել դրանք բնութագրելու համար: Դրանցից ազդված իրավաբան Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» բառը, որը կիրառվեց հրեաների ցեղասպանության նկատմամբ: Նա հիշեցրեց, որ այդ ձևակերպումը ներառվել է միջազգային իրավունքը կազմող փաստաթղթերում, որոնցից որոշները ստորագրվել են հենց Փարիզում:

«Այսօր էլ աշխարհում տեղի են ունենում ցեղասպանություններ: Մենք չենք դադարելու խոսել Հայոց ցեղասպանության մասին: Հենց այս պատճառով էլ մենք չենք կարող ժխտողականներին, ռեվիզիոնիստներին և պատմությունն ու պատասխանատվությունն աղավաղողներին թույլ տալ արտահայտվել: Մեր առաջին խնդիրն է ասել այն, ինչ տեղի է ունեցել: Կապ չունի, որ այսօր պատասխանատուները չկան կամ մահացել են, չենք ցանկանում նաև դատապարտել ներկայիս սերունդին: Ուղղակի պետք է ասենք ճշմարտությունը, քանի որ միայն ճշմարտությունն է, որ կարող է հաշտեցնել ու համախմբել»,- ընդգծեց Ֆրանսիայի Նախագահը:

Նրա խոսքով` հենց այդ հավատամքով էր, որ Ֆրանսիան դարձավ աշխարհում առաջին երկրներից մեկը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Այս հավատամքով էր, որ ես մշտապես աջակցել եմ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը: Խորհրդարանի կողմից ընդունած վերջին տեքստի վերաբերյալ, որի շուրջ ես խորհրդակցություններ էի անցկացրել ՄԻԵԴ նախկին նախագահ Ժան Պոլ Կոստայի հետ, Սահմանադրական խորհուրդը չցանկացավ ընդունել մեր փաստարկները: Իմ կողմից ես կասեմ հաջորդ նախագահին, որ չպետք է մոռանալ ժխտման քրեականացումը»,- ընդգծել է Օլանդը:

Նա շեշտեց, որ Ֆրանսիան պետք է օգտագործի իրավական բոլոր մեխանիզմները ժխտողականությունը քրեական դարձնելու համար: «Դրանով մենք չենք խանգարում խոսքի ազատությանն ու կարծիքների փոխանակմանը, որոնց հանդեպ մեր հավատարմության մասին դուք գիտեք, սակայն ժխտողականությունը կարծիք չէ, այն ճշմարտության հերքում է: Այդ պարագայում կարող ենք ասել, որ ռասիզմն ու քսենոֆոբիան նույնպես կարծիք են: Այդ պարագայում պետք է հավասարության նշան դնենք ճշմարտության ու սխալի միջև»,- ամփոփել է Ֆրանսիայի Նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում