ՆԱՏՕ-ն ներողություն է հայցել օդային հարվածի ժամանակ երկրի հարավ-արևմուտքում 12 երեխայի սպանության համար: ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ ասվում է, որ իրենց համար գլխավոր նախապատվությունն է քաղաքացիական բնակչության զոհերի կանխարգելումը, և որ նման դեպքերին Դաշինքը լրջորեն է մոտենում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հերթական սպանություններից հետո ասել է, որ բազմիցս խնդրել է ԱՄՆ-ին կանխել այն օպերացիաները, որոնք հանգեցնում են խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերի: Սպիտակ տանը հայտարարել են, որ կիսում են Աֆղանստանի նախագահի մտահոգությունները:
Գեներալ Դեյվիդ Պետրեուսի, գեներալ-լեյտենանտ Դեյվիդ Ռոդրիգեսի և գեներալ մայոր Ջոն Թուլենի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ օպերացիան սկսվել է այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի զորամիավորումները զգալի կորուստներ են կրել, իսկ պատժիչ օպերացիան իրականացվել է Նաուզադ բնակավայրում, որտեղ գրոհայինները թաքնվել են տներում և շարունակել են դիմադրությունը:
ՆԱՏՕ-ի հրամանատարությունն ասել է, որ սկսված է հետաքննություն, և որ միջազգային ուժերը կփոխհատուցեն տուժածների ընտանիքների կորուստները՝ համաձայն աֆղանական մշակույթի կանոնոնների:









































