ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը խոսել է 2022 թվականի աշխարհի առաջնությունը ձմռանն անցկացնելու հավանականության մասին:
«Ես այնքան էլ զարմացած չեմ, որ ձմեռային Մունդիալ անցկացնելու վերաբերյալ նման արձագանք ստացվեց: Քաթարը, ինչպես և մյուս երկրները, ներկայացրել էին հայտ, որում նախատեսվում է առաջնությունն անցկացնել ամռանը:
Երկար դատողություններից հետո ես հանգեցի այն կարծիքին, որ նման տապի պայմաններում հնարավոր չէ խաղալ, չնայած օդի ջերմաստիճանն իջեցնող նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը:
Եվրոպական եկրները դեմ արտահայտվեցին նման նախաձեռնությանը: Նրանք շատ զայրացան են ու հարցնում են` ինչու՞ ինձանից երկու տարի պահանջվեց, որ հասկանայի, որ նման պայմաններում ֆուտբոլ խաղալ հնարավոր չէ:
Եվրոպան պետք է հասկանա, որ այլևս չի տնօրինում աշխարհը: Մենք որոշում կկայացնենք, որ կբխի բոլորի շահերից»,- նշել է Բլատերը:







































