ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլե բնակավայրում գտնվող խանութը, որը կողոպտվել է 11 տարի առաջ, ներողություն խնդրող գրություն և գումարային փոխհատուցում է ստացել: Այս մասին հաղորդում է WAFB-ը:
Գրության մեջ տղամարդը նշել է, որ 300 դոլար և գարեջուր է գողացել, իսկ այժմ զղջում է: Նա խոստովանել է, որ 2000-ականների սկզբին թմրանյութեր է գործածել, ինչը իրեն դրդել է տարբեր վատ արարքների և օրինախախտումների: Այժմ, սակայն, ինքը բուժվել է և կցանկանար ներողություն խնդրել բոլորից, ում տհաճություններ է պատճառել: Ձեռագիր նամակի հեղինակը դրան 400 դոլար է կցել:
Խանութի աշխատակիցը հայտարարել է, որ անձնակազմը շատ է հուզվել այդ գրությունից: Նրա խոսքերով՝ հանցագործին ներվել է այդ արարքը:









































