Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ժերոմ Բոատենգը հայտարարել է, որ բանակցություններ է վարում նոր պայմանագրի ստորագրման հարցում:
Խաղացողի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015 թվականին, սակայն ակումբը ցանկանում է ավելի երկար պահել խաղացողին:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում Բոատենգը անցկացրել է 26 խաղ` դառնալով երկու գոլի հեղինակ: Այս առաջնությունում նա արդեն երեք անգամ դուրս է եկել խաղադաշտ:






































