Օրերս աշխարհում խոշորագույն ավտոարտադրողներից մեկը՝ ճապոնական Nissan-ը, ներկայացրել է սմարթ-ժամացույցների իր տարբերակը, որն ունակ է հետևել վարորդի օրգանիզմի կենսագործունեությանը և ավտոմեքենայի հիմնական աշխատանքային ցուցանիշներին: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ Nissan Nismo Concept Watch-ը հետևում է վարորդի սրտի զարկերի հաճախականությանը, մարմնի ջերմաստիճանին և կենսաչափական այլ տվյալների: Ինովացիոն ժամացույցները ստանում են տվյալներ նաև մեքենայի շարժման արագության, վառելիքի ծախսի, շարժիչի ջերմաստիճանի մասին և այլն:
Մշակողները հաստատում են, որ Nismo Concept Watch-ը կոչված է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը:
Nismo ժամացույցները միանում են ավտոմոբիլային համակարգչին, որից իրական ժամանակում ստանում են տվյալներ: Դրանք կարող են ստացած տվալները փոխանցել նաև այլ սարքերին, օրինակ՝ սմարթֆոններին: