SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հաստատել է իր ռոմանտիկ հարաբերությունները դերասանուհի Էմբեր Հերդի հետ։ Վերջինս Ջոնի Դեպի նախկին կինն է։
Մասկը Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում նա երևում է ռեստորանում Հերդի հետ նստած։ Նրա այտին տեսանելի է դերասանուհու շրթներկից թողնված հետք։
Համանման լուսանկար է իր էջում հրապարակել նաև դերասանուհին։
Ավելի վաղ պապարացիներն Ավստրալիայում նկարահանել էին Մասկի ու Հերդի համատեղ զբոսանքը։