Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն վստահ է, որ Գարեթ Բեյլն ու Քրիշտիանու Ռոնալդուն հիանալի կհամագործակցեն «արքայական ակումբ»-ում և միասին հաջողությունների կհասնեն:
«Կարծում եմ` Ռոնալդուն և Բեյլը կարող են լեզու գտնել և կհամագործակցեն խաղադաշտում ու կերջանկացնեն «Ռեալ»-ի երկրպագուներին:
Նրանք միասին հաղթանակներ կտոնեն, իսկ երկրպագուները դիտարժան խաղերի ականատես կդառնան: Չեմ կասկածում, որ Ռոնալդուն և Բեյլը մեծ հաջողությունների կհասնեն»,- AS-ը մեջբերում է Ռոնալդոյի խոսքերը:











































