Monday, 22 06 2026
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

Գոմի դիմաց ուզում են վարդի փունջ դնել. Նախկին նախարարը՝ վարչապետի հայտարարության մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

– Պարոն Մկրտչյան, օրերս առողջապահության նախարարություն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է ոլորտի հետ կապված խնդիրներ: Նա նշել է, որ ճիշտ ուղու վրա ենք, բայց պետք է տեմպերն արագացնել: «Որպես այս ոլորտի փիլիսոփայությունը և քաղաքականությունը որոշող մարմին՝ դուք պետք է ձևակերպեք՝ ինչ պետք է լինի և վերահսկեք»,-ասել  է վարչապետը: Ի՞նչ կարծիք ունեք այս հայտարարության վերաբերյալ:

-Ինքնին բավականին բարդ խնդիր է, քանի որ ոչ մի տեղ հայեցակարգային փաստաթուղթ չկա, հատվածային հայտարարոթյուններ են արվում: Ըստ իս՝ վերջին կառավարությունը և մասնավորապես ինքը՝ վարչապետը, բազմաթիվ խոստումներ է տալիս,  հաճախ նաև ֆանտաստիկ, եթերային խոստումներ և ամպագոռգոռ ձևակերպումներ, բայց գրեթե ոչ մի տեղաշարժ որևէ ոլորտում, մասնավորապես առողջապահության ոլորտում չենք տեսել: Եթե մեզ չի ներկայացվում կառավարության կողմից նոր ծրագիր, թե ինչ առողջապահություն ենք ունենալու մեր երկրում, եվրոպակա՞ն մոդելն ենք որդեգրելու, որը մարդակենտրոն և սոցիալական ուղղվածություն ունեցող համակարգ է, թե՞ մնալու ենք եվրասիական համակարգում, որտեղ մենք ինտեգրված ենք՝ թե քաղաքականապես, թե տնտեսապես, այս համակարգում լավ առողջապահություն չկա, թե՞ ծայրահեղ ազատական համակարգ ենք ունենալու, ինչպիսին է ԱՄՆ-ի առողջապահության համակարգը: Այսինքն՝ մեզ կառավարությունը դեռ չի ասում, թե հանրությունն ինչ առողջապահության համակարգ պետք է ակնկալի: Այսօրվա գործողը իհարկե լավը ոչ, բարեփոխումների կարիք ունի, բայց ավելի ճիշտ կլիներ առաջիկա ամիսներին տեսնեինք օրենսդրական բարեփոխված համակարգ: Նոր խորհրդարան ունենք, իբրև թե պառլամենտական երկիր ենք դառնում, բայց ոչ մի խոսք չկա այն մասին, թե օրենսդրական դաշտը կանոնակարգում է առողջապահական խնդիրներն ամբողջակա՞ն, թե կառավարությունը պատրաստվում է օրենսդրական բարեփոխումների շարք սկսել, որի անհրաժեշտությունը ես գտնում եմ, որ խիստ կա, և թե համակարգի կառավարելիությունը, թե ազգաբնակչության իրավունքների ընդլայնման և պաշտպանման խնդիրներն օրենսդրորեն ամրագրելու առումով: Անելո՞ւ են թե չէ: Ցաքուցրիվ խոսում են ապահովագրությունից, ինչ ապահովագրություն են ուզում անել, ինչպիսին է լինելու: Մի խոսքով բազմաթիվ հարցականներ կան, զուտ խոսել դահլիճային նախարարության աշխատակիցների հետ, ասել, որ ճիշտ ուղու վրա են, բայց ինչ գիտի վարչապետը, որ ճիշտ ուղու վրա են: Այդ ինչպես գնահատեց, որ ճիշտ ուղու վրա են, ո՞ր տարածաշրջանի մոդելն է է, թե՞ հայկական ուրույն, քառակուսի անիվներով հեծանիվ ենք հորինում, զուտ հայկական համակարգ ենք ձևավորում: Այսինքն՝ հստակ ձևակերպում լինի, թե ինչ առողջապահական համակարգ ենք մենք առաջիկա տարիներին ձևավորում, և ոչ մի խոսք չկա առողջապահության պահպանման մասին: Ինչ-որ կոմերցիոն խնդիրների քննարկում է, բայց ոչ առողջապահություն:

«Ես ակնկալում եմ, որ շատ արագ՝ դուք որոշեք, թե որն է իրականում պետք, մի քանի կլինիկա փորձեք տալ կառավարման և մեկ-երկու ոչ հայաստանյան, միջազգային օպերատոր բերեք, ուղղակի մշակույթ փոխեք»: Հնարավո՞ր է՝ շատ արագ մշակույթ փոխել:

-Մշակութը չի փոխվի: Մեզ մոտ հիմնականում Երևան քաղաքում առողջապահական հիմնարկներն ապապետականացված են, այնտեղ ծրագիր անելու համար պետք է հիմնադրի համաձայնությունը և օպերատորը գալիս է ի՞նչ անի այս աղքատ երկրում, որտեղ պետությունը ընդամենը 4-5 եվրոպական հիվանդանոցի տարեկան ծախսերը հատկացնում է առողջապահություն պահպանելու և առողջություն ձևավորելու համար: Մեր տարեկան բյուջեն 200 մլն դոլար է կազմում: Դա 5-6 եվրոպական 200-250 մահճակալաններով եվրոպական կլինիկայի ծախս է: Հիմա մոդայիկ է դարձել՝ ներդրում, ներդրում, ի՞նչ ներդրում… մի երկրում, որ ռազմական վտանգների մեջ է, ռիսկային է, կոռուպցիայի ցուցանիշը բավականին բարձր է՝ թե՛ կառավարության գնահատմամբ,  թե՛ միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, օրենսդրական դաշտը կատարյալ չէ: Առողջապահության համակարգը և ընդհանրապես կառավարման համակարգը ընդունելի՞ կառավարում է, իհարկե ոչ: Ինչ թվարկեցի, դրանք լուրջ ռիսկային գործոններ են և ոչ մի օպերատոր չի գա փող դնի և շահույթ ստանա, ռիսկեր նշեցի, որոնք շատ կարևոր են, բայց այդ ռիսկերի նվազեցման ուղղությամբ ոչինչ չի արվում, մենակ խոսում են՝ ներդրում, բայց եթե այդ 4 գործոնների նվազեցման ուղղությամբ աշխատանքներ չկան: Առողջապահությունը երկրի սոցիալական ընդհանուր վիճակի արտացոլումն է: Եթե տնտեսության մեջ աշխուժացում չունենք, նորմալ դրական դաշտ չունեն, կոռուպցիոն ռիսկերը բարձր, անկառավարելի են ինչպես է հնարավոր զարգացում առողջապահությունում, և չենք կարող ասել, որ այս բնագավառում մենք ունենք հաջողություն:

-Այսինքն՝ քանի դեռ կա անվտանգության խնդիր, քանի դեռ մի շարք հարցեր մնում չլուծված, ներդրումներ չպետք է ակնկալել առաջիկա տարիներին:

-Ես անձամբ չեմ ակնկալում: Եթե ֆինանսական միջոցներ ունենայի, ես առողջապահության բնագավառում ներդրումներ չէի անի, ընդհանրապես առողջապահության ոլորտում շահույթ ակնկալելը ոչ իրական է: Առողջապահությունից փող հանել տանելը հանցագործություն է, առոջապահությունում պետք է փող դրվի, որպեսզի մեզ համար լավ առողջություն կազմակերպվի՚ Եթե սկսում եք գումարներ հանել համակարգից՝ շահույթի տեսքով, երբեք առողջապահություն չեք ունենա և առողջություն չի ունենա մեր բնակչությունը:

-Կարծում եք՝ այս նախարա՞րն էլ ի զորու չի լինի առկա խնդիրներին լուծում տալ:

-Կարծում եմ՝ ոչ: Նախարարը ինտեգրված է կառավարման համակարգում, որն անարդյունավետ է: Մի դաշտում է գործում, որտեղ կան բազմաթիվ խութեր, պրոբլեմներ: Եթե տնտեսություն ունենայինք, կանկալենք, որ առողջապահությունում էլ կունանենք:

-Կարծում եք՝ այս միջոցառումները ձևակա՞ն բնույթ են կրում

Ինձ թվում է նախընտրական իներցիոն պրոցեսներ են ընթանում, մինչև կաավարության ձևավորումը: Հենց որ կառավարությունը ձևավորվեց, կարծում եմ, մեր հանրային պրոբլեմները կմնան, մեր քաղաքացին կմնա իր պրոբլեմներին դեմ- հանդիման  ինչպես եղել է ցանկացած կառավարություն ձևավորումից և ընտրությունից հետո: Խոստումները ականջահաճո են, բայց մասնավորապես այս վերջին խորհրդակցությունը, որ կայացավ առողջապահության նախարարությունում, ես չհասկացա, թե ընդհանուր առմամբ ինչ են ուզում անել, ինչ-որ ապահովագրությունից են խոսում, խոսում են հիվանդանոց կառավարելու, էլեկտրոնային համակարգի մասին, հասկանո՞ւմ եք, բայց պատկերացրեք գոմի դիմաց ուզում են վարդի փունջ դնել, մեկ է՝ գարշահոտությունը տարածվելու է:  25 տարի է այդ համակարգը ներդրվում էր, ընդամենը մի գործիք է՝ տեղեկատվական, վերլուծական խնդիրներ լուծելու համար: Մենք չգիտենք՝ ի՞նչ առողջապահություն ենք ուզում ունենալ, կյանքի միջին տևողությունն ինչքան է, ինչ կանխատեսումներ ունենք, օնկոլոգիական և սիրտանոթային համակարգի հիվանդությունից մահացությունն աճում է երկրում:  Այսօր օպերատիվ խնդիրներ կան՝ հրատապ և հեռահար, դրանց մասին պետք է հստակ ձևակերպումներ լինեն, որ մերբնակչությունը պատկերացում ունենա, թե ուր ենք գնում:

 

Լուսանկարը՝  ArmLur.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում