Tuesday, 16 06 2026
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով

Հայաստանը ԱՊՀ-ում ռեկորդային է անասնաբուծական ցուցանիշների գծով

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր մեկնարկել է գյուղատնտեսական երկուշաբթիների շարքը՝ «Հայաստանի պարենային անվտանգությունը» թեմայով: Ներկայացվեց բավականին տպավորիչ տեսացուցադրություն, ուր ներառված էին պարենային զամբյուղի բոլոր բաղադրիչների ինքնաբավության ցուցանիշները: Հանրապետության պարենային հաշվեկշռի վերջին 5 տարիների տվյալների վերլուծությունը վկայում է, որ կարևորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակը 60 տոկոս է.2020թ.-ին նախանշված է հասցնել 80-85 տոկոսի:

Առաջին տեսացուցադրությունը և վերլուծական բավականին տպավորիչ աշխատանքը ներկայացրեց նախարարության գյուղատնեսության զարգացման ծրագրերի պատասխանատու, տնտեսագիտության դոկտոր Հրաչյա Ծպնեցյանը: Ըստ բանախոսի՝ ընթացիկ տարվա հունվար–հուլիս ամիսներին գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 297.9 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 4.7 տոկոսով, ընդ որում բուսաբուծության ոլորտում աճը 8.8 տոկոս է: Տնտեսագիտության դոկտոր Հրաչյա Ծպնեցյանը հրապարակել է ցանքատարածությունների ընդհանուր ծավալը, որը, կազմելով 318.2 հազ հա, գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 14.0 հազ հա-ով:

Քանի որ ցորենի բերքի ծավալների աճը բացառիկ ազդեցություն ունի ցորենի ինքնաբավության մակարդակի ապահովման համար, տեսացուցադրության թիրախներից մեկը հանրապետությունում սպասվող հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սպասվող բերքի ծավալներն էին: Հրապարակվեց 530-537 հազ տոննա բերքի փաստացի սպասումը, որից 305-310 հազար հա-ն բաժին է ընկնում ցորենին: Այս ցուցանիշով ակնկալվում է ցորենի արտադրության շուրջ 25.5-27.5 տոկոս աճ:

Սպասվում է շուրջ 663-665 հազ տոննա կարտոֆիլի, 860-865 տոննա բանջարեղենի, 338-342 հազ տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, ինչն էականորեն գերազանցում է նախորդ տարվա մակարդակը:

Յուրաքանչյուր երկրի պարենային ինքնաբավությունը համարվում է ապահովված, եթե առկա է տնտեսության այնպիսի մակարդակ, որն երաշխավորում է բնակչության համար առողջապահական նորմերին համապատասխանող ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը:

Ուստի առաջին բանախոսը չի խուսափել խոսել նաև այն խնդիրներից, որոնց լուծման դեպքում հնարավոր է ապահովել ինքնաբավության ավելի բարձր մակարդակ:

Հիմնախնդիրների շարքում անդրադարձ է եղել հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, սերմնաբուծության և տոհմային գործի, ագրոտեխնիկայի կատարելագործմանը, գյուղատնտեսական ռեսուրսների հասանելիությանն ու մատչելիությանը:

Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև պարենային անվտանգության համատեքստում կենդանական ծագում ունեցող մթերքների պարենային ինքնաբավության ցուցանիշների վիզուալ ցուցադրությունը: Թեման ներկայացրեց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը, որի ելույթի առաջին միտքը բավականին սենսացիոն էր. Հայաստանը ԱՊՀ-ում ռեկորդային է անասնաբուծական ցուցանիշների գծով:

2013 հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավորների գլխաքանակի աճը գերազանցել է 10.3 տոկոսը, մանր եղջերավորների աճը կազմել է 14.3 տոկոս, իսկ խոզերինը՝ 34.2 տոկոս: Միայն վերջին երկու տարիների ընթացքում մսի արտադրության ծավալներն ավելացել են 3.8 հազ տոննայով՝ կազմելով 74.6 հազ. տոննա: Կաթի արտադրության ցուցանիշը մեկ տարում ավելացել է 17 հազ տոննայով: Կաթի ինքնաբավությունը այսօր հանրապետությունում հասել է շուրջ 77 տոկոսի: Պրոֆեսոր Հովհաննիսյանը նշեց, որ ինչպես մսի, այնպես էլ կաթի ծավալների աճն աննախադեպ է վերջին 3 տասնամյակների ընթացքում: Ոչխարի մսի արտադրությամբ հանրապետությունը ոչ միայն ինքնաբավ է, այլև արտահանումների հստակ կողնորոշում ունի: Ներկայացվեցին ձվի տարեկան արտադրության տատանումները և հայտարարվեց, որ տեղական շուկան ամբողջությամբ բավարարում է ձվի պահանջարկը:

Գյուղատնտեսական երկուշաբթիների բավականին ակտիվ մեկնարկը ցույց է տվել, որ այն սպասված նախագիծ է, մանավանդ որ գյուղատնտեսությունն ընդհանուր զբաղվածության մեջ մոտ 40 տոկոս ներկայություն ունի և ՀՆԱ-ում մոտ 20 տոկոս մասնաբաժին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում