Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ, Ստամբուլում բախվել են «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ու քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) կողմնակիցները։ Նրանք հանրահավաքներ են անցկացրել Ստամբուլի տարբեր շրջաններում, այնուհետև երթ են սկսել, որի ժամանակ էլ հատվել են նրանց ճանապարհները։
Ազգայնականներն ու քրդերը նախ սկսել են հայհոյել միմյանց, ապա սկսվել է ծեծկռտուքը, սկսել են քարերով ու մահակներով հարվածել միմյանց։ Արդյունքում հիվանդանոցում է հայտնվել 4 հոգի։
Հիշեցնենք, որ Ստամբուլը քրդական ամենաստվար բնակչություն ունեցող քաղաքն է ողջ աշխարհում։






































