Monday, 29 06 2026
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել

Երաշխիքներ չկան. «Բանակն իրականում» նախաձեռնության անդամը՝ «ԵՍ ԵՄ» ծրագրի մասին

Պաշտպանության նախարարությունը դեռևս քննարկման նպատակով ներկայացրել է «ԵՍ ԵՄ» ծրագիր, որը նախատեսում է 3 տարի ժամկետային պայմանագրային ծառայություն վճարովի հիմունքներով: Մասնավորապես, ըստ ծրագրի, այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից 7 ամիսը զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում՝ պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում՝ մարտական հերթապահություն անցկացնելիս:

Այսպիսով՝ զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝

  1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),

 

  1. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու, կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
    3. ուսման վարձի փոխհատուցում:
    Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:

«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանի խոսքերով՝ հնարավոր է ծրագիրն առաջին հայացքից գայթակղիչ թվա, բայց երաշխիքներ չկան, երաշխիքներ ներկայացված չեն, ինչը շատ կարևոր է: «Իմ կարծիքով՝ ցանկացած ծրագիր պետք է լինի համընդհանուր բոլորի համար, ոչ թե ընտրողաբար, մասնավորապես, եթե դա վերաբերում է բանակին ու կրթությանը: Ինձ համար ամեն ինչից կարևորը՝ իրավունքների պաշտպանությունն է, բանակում ոչ կանոնադրական պայմաներում զոհված զինծառայողների գործերի բացահայտումը: Այդ ամենից հետո միայն բանակի հանդեպ վերաբերմունքը կփոխվի: Իսկ կատարված հանցագործությունները շղարշելը բանակի մթնոլորտն ավելի կասկածելի են դարձնում ցանկացած քաղաքացու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ծրագրի իրատեսականությանը, ապա Հովհաննիսյանի խոսքերով՝ այն չի գործել և ոչ մի երաշխիք էլ չկա, թե ինչպես է գործելու: «Օրինակ՝ Գևորգ Կոստանյանը, երբ որ նշանակվում էր գլխավոր դատախազ, հայտարարեց, որ անպայման կբացահայտի բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների բոլոր գործերը, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, բայց մենք տեսանք, որ մինչ այժմ ոչ մի գործ չի բացահայտվել: Նույնն էլ այս դեպքում է, երաշխիք չկա, թե սպաներին կտրամադրեն այդ գումարները բնակարանների կամ կրթության համար, թե նորից առաջ կգան կոռուպցիոն ռիսկեր: Նախադեպ էլ չկա, որ մենք վստահ լինենք, որ սա լավ ծրագիր է, այլ ոչ թե ասենք՝ քաղաքապետի ընտրություններից առաջ նախընտրական խոստում»,- նկատեց Հովհաննիսյանը:

Եվ հետո, Զարուհի Հովհաննիսյանի խոսքերով՝ իր համար հասկանալի չէ «ազգ-բանակ» կոնցեպցիան: «Ինձ համար հասկանալի չէ այդ կոնցեպտը, քանի որ ես բանակը համարում եմ պետության կառույցներից մեկը, որը կոչված է պաշտպանել այդ պետական միավորի սուվերենությունը: Այսինքն՝ իրավապաշտպանական կառույց է և այն բաժանել պետությունից, առավել կարևորել, կամ դրա հետ մեկտեղ տարանջատել նաև ազգ հասկացությունը և դնել այդ կոնցեպցիայի հիմքում, ինձ համար հասկանալի չէ»,- ասաց նա:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ կարծում է, որ «մինչև Զինված ուժերում, պետության մյուս բնագավառներում չփոխվի իրավիճակը՝ նման ծրագրերը որևէ էական նշանակություն չեն ունենալու, նման ծրագրի պատճառները բոլորովին այլ են, և հետևաբար այս առաջարկված լուծումն էլ ճարահատյալ քայլ է»:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում