Հյուսիսային Կորեա կատարած ուղևորությունից վերադառնալուց հետո ամերիկյան բասկետբոլի աստղ Դենիս Ռոդմանը պատմել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի փոքրիկ աղջկա ու այն մասին, թե ինչ հրաշալի հայր է Կիմ Չեն Ինը՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Ռոդմանը, որը այս տարի արդեն երկրորդ անգամ է եղել Հյուսիսային Կորեայում և Կիմ Չեն Ինին համարում է իր ընկերը, պատմել է, որ խոսել է երկրի առաջնորդի կնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ, և օրորել է փոքրիկ Չժու Էին:
«Կիմ Չեն Ինը հրաշալի հայր է, և նա լավ ընտանիք ունի»,- ասել է մարզիկը բրիտանական Guardian թերթին տված հարցազրույցում:
Հարավկորեական ԶԼՄ-ները ավելի վաղ հայտնել էին, որ երկրի ղեկավարը 2 դուստր ունի: Մայիսին մամուլը տեղեկացրել է, որ անցած տարվա դեկտեմբերին Լի Սոլը դուստր է ունեցել:
Կիմ Չեն Ինի ավագ դուստրը ծնվել է 2010թ. վերջին, սակայն մասնագետները կասկածում են, թե նրա մայրը Լի Սոլն է:











































