Գվատեմալայում ավելի քան 100 մարդ է տուժել ուրբաթ օրը տեղի ունեցած 5 և 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի հետևանքով, տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ հանրապետության հարավ-արևմուտքում վնասվել է 20 տուն, ավտոճանապարհներին գրանցվել է 13 փլուզում:
Կետցալտենանգո դեպարտամենտի տարածքում, որտեղ գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնը, 104 մարդ տուժել է փլուզումների հետևանքով:
Ստորերկրյա ցնցումները զգացվել են երկրի ողջ տարածքում, ինչպես նաև Մեքսիկայի հարավ-արևելքում ու Սալվադորում:









































