Sunday, 14 06 2026
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ

Ազգային խայտառակ համաձայնություն

Ընդդիմադիր դաշտի լիդերներից Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշմանն առաջինը արձագանքեց   Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա արձագանքն, ըստ էության, կանխատեսելի էր: Նա Ռուսաստանին ու Պուտինին, նաև՝ Ալիևին, Էրդողանին ու ընդհանրապես՝ բոլորին կոչ արեց չվիրավորել, իսկ Մաքսային միության մասով էլ ասաց, որ չգիտի՝ դա ինչ է: Այլ կերպ ասած՝ Տեր-Պետրոսյանը դիվանագիտորեն խուսափեց բուն խնդրի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշումից:

 Ընդ որում, այս հարցում նա օրիգինալ չէ, որովհետև խուսափելու նույն մեթոդն են ընտրել բոլոր քաղաքական ուժերն ու դեմքերը՝ չգիտենք, թե դա ինչ է. կարծես Մաքսային միությունը նոր է լուսնից ընկել, կամ նոր է Պուտինը հայտարարել նման գաղափարի մասին: Կամ՝ կարծես  ոչ մեկին ծանոթ չեն Ռուսաստան, Բելառուս կամ Ղազախստան երկրները: Սա՝ իմիջիայլոց:  

 Իրականում, սակայն, հայաստանյան քաղաքական դաշտին, տվյալ դեպքում՝ այդ դաշտի ընդդիմադիր և, այսպես ասած, այլընտրանքային հատվածին ամեն ինչ լավ էլ հայտնի է: Եվ այս հատվածը ըստ էության լավ էլ մասնակցություն ունեցել է Հայաստանը Մաքսային միությանը կցելու գործընթացին: Բանն այն է, որ այդ քաղաքական ուժերը, մեղմ ասած, բավականաչափ ժամանակ ունեին ծանոթանալու Մաքսային միություն ասվածին, Եվրամիության հետ գործընթացին, համադրելու և համեմատելու այդ գործընթացներն ու հեռանկարները, իսկ եթե իշխանությունները որևէ բան էլ գաղտնի էին պահում, ապա առնվազն համախմբված կերպով կարող էին պահանջել, որ իշխանությունները հաշվետու լինեն իրենց և հասարակության առաջ այս ամենի առնչությամբ:

 Սակայն քաղաքական այդ ուժերը լուռ էին, նրանք կարծես չէին էլ նկատում, որ Հայաստանի օրակարգում հայտնվել են այդ երկու հարցերը, և Հայաստանը որևէ դեպքում ի զորու չէր խուսափելու դրանցից, քանի որ այս հարցերը գտնվում էին աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության շրջանակում, այսինքն՝ Հայաստանը խուսափել չէր կարող, պետք է կողմնորոշվեր: Հարցն ընդամենը այն է, որ պետք էր ուղղակի ճիշտ կողմնորոշվել: Սակայն քաղաքական ընդդիմությունը, ըստ որում՝ ոչ միայն ռուսական «գծին» հարող ընդդիմա-այլընտրանքային կոնգլոմերատը, այլ նաև այն ուժերը, որոնք հանդես էին գալիս իբր արևմտամետ դիրքերից, ըստ էության այդպես էլ ոչ մի էական ջանք չգործադրեցին միջազգային այդ օրակարգին ադեկվատ լինելու համար: Նրանք միահամուռ կերպով որոշեցին Սերժ Սարգսյանին թողնել մենակ՝ ակնհայտորեն հուսալով, որ այս բարդ իրավիճակում նա, ամենայն հավանականությամբ, կտապալվի: Իսկ որ իր հետ միասին կտապալի նաև Հայաստանին՝ մրցակիցներին չէր հուզում. կարևորը, որ Սերժը տապալվի:

 Մինչդեռ առայժմ ավելի շատ տապալվել է Հայաստանը, քան Սերժը, ինչի մասին է վկայում այն, որ նրա գլխավոր մրցակիցները, ի մասնավորի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է վերստին սիրաշահել Ռուսաստանին ու ցույց տալ, որ «Սերժից ավելի կաթոլիկ» են: Այսինքն՝ Հայաստանի տապալումը նրանց կրկին չի հուզում, հուզում է այն, որ Ռուսաստանն առայժմ Սերժին չի տապալել: Սերժ Սարգսյանը միայնակ որոշել էր գնալ Ասոցացման համաձայնագրին ընդառաջ, միայնակ էլ որոշեց գնալ Մաքսային միություն: Ոչ մի քաղաքական ուժ՝ առավել ևս նրանք, որոնք հայտարարում են հասարակական ամենամեծ աջակցությունն ունենալու մասին, ոչ փորձեցին նրա՝ եվրաինտեգրման դեմ քաղաքական պայքար մղել, ոչ էլ փորձում են հանդես գալ նրա՝ Մաքսային միությանն անդամակցելու դեմ:

 Այս դեպքում հարց է ծագում՝ ո՞րն է քաղաքականության մեջ նրանց լինելու կամ մնալու իմաստը: Տեղի ունեցածն իրականում նաև Հայաստանում քաղաքական դաշտի, մեղմ ասած, ոչ ադեկվատության կամ պարզապես այդ դաշտի բացակայության դրսևորումն էր:

Ինչի՞ն էին սպասում նրանք. սպասում էին, որ Սերժ Սարգսյանը կստորագրի թուղթը Եվրոպայի հետ, իսկ Պուտինն էլ կստորագրի Սերժին տապալելո՞ւ «թուղթը», թե՞ սպասում էին, որ Սերժ Սարգսյանն ի վերջո կխոնարհվի Պուտինի առաջ, որից հետո կմնա ընդամենը համոզել Ռուսաստանին, որ Սերժ Սարգսյանից այլևս վերցրել է՝ ինչ կարող էր, և ավելին տալ այլևս կարող են միայն իրենք:

 Համենայնդեպս, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ակնհայտորեն հագեցած էր այդ տրամադրությամբ:

Այսինքն՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի՝ առաջին հայացքից միահեծան որոշումը, ըստ էության, խորքային իմաստով  քաղաքական դաշտում «ազգային համաձայնության» լուռ  դրսևորում էր, որում ամեն մեկն ուներ, իհարկե, իր քաղաքական հաշվարկը, սակայն ոչ մեկի հաշվարկում առաջնային և ադեկվատ տեղ չուներ պետության ապագան:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում