Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեղարկել է ծրագրված այցը Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա և Շվեդիա՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է Sankei Shimbun թերթը։
Ինչպես նշվում է՝ սկզբում նախատեսվում էր, որ ապրիլի 27-28-ը Աբեն կայցելի Ռուսաստան, որից հետո կուղևորվի Մեծ Բրիտանիա, իսկ այնտեղից՝ Հյուսիսային Եվրոպայի երկրներ։ Սակայն, հաշվի առնելով Կորեական թերակղզում սրվող իրավիճակը, որոշվել է, որ երկրում կառավարության ղեկավարի տևական բացակայությունն անցանկալի է արտակարգ իրավիճակներում կառավարման տեսանկյունից։
Այդ իսկ պատճառով եվրոպական շրջագայության ծրագիրը որոշվել է կրճատել, սականյ Ռուսաստան և Մեծ Բրիտանիա այցի հետ կապված փոփոխություններ չկան։










































