Friday, 26 06 2026
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Սերժ Սարգսյանի լեգիտիմության փոխարեն

Նախօրեին Ազգ-բանակ թեմայով համաժողովի մեկնարկը, որ տեղի է ունեցել պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, ըստ էության հնարավոր է համարել այդ հայեցակարգի այսպես ասած քաղաքական բեմելը հայաստանյան ներքաղաքական եւ ներիշխանական օրակարգում: Իրավիճակն այստեղ պետք է բաժանել երկու շերտի, կամ առնվազն երկու հիմնական շերտի՝ ազգ-բանակ հայեցակարգով պետական կառավարում եւ ազգ-բանակ հռչակագրով քաղաքական զարգացումներ ու ներիշխանական հարաբերությունների ընթացք: Դիտարկելով կառավարման հարթության առանձնահատկությունը, կարող ենք եզրափակվել թերեւս մի գնահատականով կամ բնորոշմամբ՝ Հայաստանի պետական կառավարումը իր թե բնույթով՝ ընդ որում նաեւ կառավարիչների զգալի մեծամասնության անձնական որակներով հանդերձ, թե բովանդակությամբ, թե մտածողության եւ արժեքային հիմքով ոչ միայն չափազանց հեռու է ազգ-բանակ հայեցակարգի արդյունավետ որեւէ մոդելից, որ կբխի Հայաստանի շահից ու անվտանգությունից, այլ ինքնին հակասում է այդ մոդելին եւ սպառնում Հայաստանի անվտանգությանը:

Այդ ամենի փոփոխության հեռանկարները դեռեւս շատ հեռու են հանրային վստահություն առաջացնող դինամիկայից ու ծավալից եւ ավելի շուտ հիշեցնում են ընդամենը քարոզչական նկատառումով արվող մարտավարություն, քան իշխանության եւ պետական կառավարման որակների իրական փոփոխության խորքային միտում: Այստեղ, սակայն, սահուն կերպով անցնում ենք հայեցակարգի արդեն մյուս՝ ներքաղաքական եւ ներիշխանական հարթություն: Այստեղ անհերքելի է, որ առկա է ներքին դիմադրությունների բավական բարդ, խճճված, նույնիսկ լաբիրինթոս հիշեցնող մի համակարգ, որտեղից դուրս գալը, իհարկե, ժամանակատար եւ բավական մեծ ջանքեր պահանջող գործընթաց է: Մյուս կողմից սակայն, որքան ազգ-բանակ հայեցակարգի ներդրումն ու դրա օրակարգայնացումը ենթադրում է այդ գործընթացը կամ լաբիրինթոսը նոր նշաձողերով պարզեցնելու մարտավարական եւ ռազմավարական նպատակ, նույնքան էլ ազգ-բանակ հայեցակարգը կարող է ենթադրել պարզապես գործիք ներիշխանական եւ ներքաղաքական առաջիկա հարաբերություններում, որ փորձ է արվում առաջ քաշել Վիգեն Սարգսյանի ձեռքով կամ դեմքով:

Այստեղ արժե հիշատակել դեռեւս 2013 թվականի նախագահի ընտրության գործընթացում Սերժ Սարգսյանի առաջ քաշած այն միտքը, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը պետք է այսպես ասած առանցքում դիտի զինված ուժերը: Այդ մասին Սարգսյանը հայտարարեց 2013-ի հունվարին, ՊՆ-ում անցկացրած լայն խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էր ամբողջ ռազմա-քաղաքական «էլիտան»: Ըստ էության, ազգ-բանակ հայեցակարգը Սերժ Սարգսյանը սկսել է «հունցել» դեռեւս 4 տարի առաջ: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ հայեցակարգի այսպես ասած «հեղինակային իրավունքը» հայաստանյան ներիշխանական դաշտում պատկանում է Սերժ Սարգսյանին, պարզապես, արդեն ամբողջական «թխվածքի» տեսք այն ստանում է ի դեմս Վիգեն Սարգսյանի: Այդ իրողությունն էլ հիմք է հանդիսանում եզրակացնելու, որ հայեցակարգի ներքաղաքական այսպես ասած ներմուծումը ոչ այնքան բխում է Ապրիլյան պատերազմի դասից, որքան հանդիսանում է բավական երկարաժամկետ քաղաքական պլանավորման որոշակի արդյունք, որը պարզապես առավել հրատապ եւ պահանջված է դարձել արդեն Ապրիլյան պատերազմի հետեւանքով: Այստեղ ակնհայտ է նաեւ, որ ազգ-բանակ հայեցակարգը իբրեւ քաղաքական գործիք կարող է արդյունավետ կիրառվել թե՛ հանրության հանդեպ, թե՛ մյուս կողմից հանրության աջակցություն խթանելով, կիրառվել իշխող համակարգի առանձին սեգմենտների դեմ:

Իշխանության խնդրի այս կամ այն որեւէ սցենարով հանգուցալուծման դեպքում, միեւնույն է, անխուսափելի է լինելու ներհամակարգային շահերի բախման որեւէ հանգուցալուծում: Խոշոր հաշվով, ազգը «բանակ» դարձնելով արտաքին վտանգի դեմ, Սերժ Սարգսյանը, միեւնույն ժամանակ, ազգը «բանակ» է դարձնում ներիշխանական այն սեգմենտների դեմ, որոնք կարող են ընդդիմանալ, դիմադրել Սարգսյանի որեւէ որոշման, որ վերաբերելու է առնվազն միջնաժամկետ 2018-ի եւ առավել երկար հեռանկարում՝ 2022-ի հետ: Սերժ Սարգսյանն այդ որոշումների համար ունի հանրային աջակցության եւ լեգիտիմության կարիք, բայց նա չունի այդ աջակցությունն ու լեգիտիմությունը: Ազգ-բանակ հայեցակարգը իր քաղաքական ենթատեքստով պարունակում է լեգիտիմության այդ բացակայությունը քողարկելու ներուժ, ինչն էլ կփորձի օգտագործել Սերժ Սարգսյանը: Առավել հավանական է, որ հայեցակարգի զուտ կառավարչական ենթատեքստի էֆեկտիվության հեռանկարը, առնվազն, առաջիկա տարվա ընթացքում ստորադասված կլինի քաղաքական ենթատեքստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում