Ամերիկյան Մինեսոտայում դատարանը ժամանակավորապես արգելել է Փրինսի մահվան տարեդարձին նրա նոր ալբոմի թողարկումը, հայտնում է Reuters գործակալությունը:
Դատարանը որոշում է կայացրել ի նպաստ Փրինսի ժառանգների, որոնք պահանջել են ձայնագրությունների հրապարակումը ճանաչել որպես երգչի և նրա հետ համագործակցած ձայնագրման ինժեներ Իեն Բոքսհիլի միջև կնքված պայմանագրի խախտում:
Դատավորը նաև պահանջել է, որ Բոքսհիլն նրա ընտանիքին վերադարձնի իր մոտ եղած բոլոր ձայնագրությունները:
MPR ռադիոկայանի տվյալներով` Բոքսհիլի պաշտպանությունը պնդում է, որ նա կարող է համարվել Փրինսի համահեղինակ, քանի որ հատկապես նա է պատասխանել կիթառի, բաս կիթառի և հարվածային գործիքների ձայնի համար:
Գործակալությոն տվյալներով` երգչի ստեղծագործական ժառանգությունը, այդ թվում՝ չհրապարակված ձայնագրությունները, գնահատվում է ավելի քան 500 միլիոն դոլար:









































