Մոսկվայում տղամարդու դի է հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ սպանվածը Թուրքիայի քաղաքացի է, մայրաքաղաքային «Բախչիսարայ» ռեստորանի սեփականատերը:
Ինչպես Interfax-ին հայտնել են ՆԳՆ գլխավոր վարչության Մոսկվայի բաժնի մամլո ծառայությունից, տղամարդու սպանված մարմինը հայտնաբերվել է Ռաբոչայա փողոցի հաստատություններից մեկում:
Գործարարը մահացել է դանակով հասցված վնասվածքներից: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ խումբ:








































