Պաշտոնական Թեհրանը կշարունակի աջակցություն ցուցաբերել սիրիական կառավարությանը՝ հայտնել է Իրանի առաջին փոխնախագահ Էշագ Ջահանգիրին Սիրիայի վարչապետ Վաել Ալ-Հալքիի հետ հեռախոսազրույցում: Այս մասին տեղեկացնում է Press TV-ն:
Ջահանգիրիի խոսքով՝ Թեհրանը նաև մտադիր է ընդլայնել Սիրիայի հետ քաղաքական և տնտեսական կապերը:
Սիրիայի վարչապետն իր հերթին երկու պետությունների միջև ավելի սերտ համագործակցության կոչ է արել:
Ալ-Հալքիի խոսքով՝ Սիրիայի ժողովուրդն ու կառավարությունը ընկերների, հատկապես Իրանի աջակցությամբ հետևում կթողնեն ներկայիս ճգնաժամն ու կհաղթեն: