Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել մինչև 2022 թ. հրաժարվել ատոմակայանների շահագործումից: Այս մասին հաղորդում է BBC-ն: Այս որոշումը կայացվեց երկրում ծայր առած բողոքի զանգվածային ակցիաներից հետո, որոնք սկսվել էին Ճապոնիայում ատոմակայանի վթարից հետո: Ցուցարարները պահանջում էին անհապաղ հրաժարվել ատոմակայանների շահագործումից՝ հաշվի առնելով դրանցից եկող վտանգները:
Ավելի վաղ էներգետիկ քաղաքականության խնդիրներով էթիկայի հանձնաժողովն առաջարկել էր հրաժարվել ատոմային էներգիայի օգատգործումից՝ խորհուրդ տալով փոխարենը օգտագործել էներգիայի այլ ուղիներ, այդ թվում՝ վերականգնվող ռեսուրսները:
Նմանատիպ որոշում կայացվել էր նաև Շվեյցարիայում, որի իշխանությունները ատոմակայանները շահագործումից կհանեն մինչև 2034 թ.:





































