Չինաստանում ուղևորատար ինքնաթիռի թռիչքը 28 րոպեով հետաձգվել է թռիչքուղու վրա տեղի ունեցած ընտանեկան վեճի պատճառով։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։
Ինչպես հայտնում են օդանավակայանի աշխատակիցները՝ լեզվակռիվն ամուսինների միջև սկսվել էր դեռևս հերթում, այնուհետև այն վերածվել է ֆիզիկական առճակատման։ Տղամարդը գցել է կնոջը գետնին ու սկսել բռունցքներով հարվածել նրա դեմքին։
Երբ ամուսինները վերջապես դադարեցրել են կռիվը, նրանց արգելել են ինքնաթիռ նստել։
Միջադեպի երկու մասնակիցներն էլ ձերբակալվել են։ Ոստիկանության փոխանցմամբ՝ զույգը գտնվում է ապահարզանի գործընթացում։












































