NASA-ի ռադարային կայանները ստացել են 2014 JO25 խոշոր աստղակերպի լուսանկարները, որն այս գիշեր անցնելու է Երկիր մոլորակի մոտով: Այս մասին հաղորդում է գործակալության կայքը: NASA-ի գիտնականները փորձել են հստակ տվյալներ ստանալ աստղակերպի ձևի և կազմության մասին:
Պարզվել է, որ այն իր ձևով նման է «ծանրաքարի», առաջացել է երկու փոքր աստերոիդների բախման հետևանքով: 2014 JO25-ի ամենամեծ «կիսագունդն» ունի 620մ տրամագիծ: Աստղակերպն իրական վտանգ չի ներկայացնում Երկրի համար, թեև պոտենցիալ վտանգավորների ցանկում է ընդգրկված:
Նշենք, որ աստղակերպն անցնելու է ռեկորդային արագությամբ՝ վայրկյանում մոտ 33 կմ, ինչը մոտ 120.000 կմ է ժամում: Իր փայլուն մակերեսի շնորհիվ աստղակերպը տեսանելի կլինի Երկրից նույնիսկ փոքր աստղադիտակներով:








































