Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Նոտարական գաղտնիք է. Հովիկ Աբրահամյանի նոտար դուստրը՝ պատգամավորի թեկնածուի դիմումի մասին. Armtimes.com

Ինչպես տեղեկացրել էինք՝ վերջերս լրատվամիջոցների տրամադրության տակ էր հայտնվել «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանի դիմումը, որի համաձայն նա հայտնում է ինքնաբացարկ և հանում իր անունը «Ծառուկյան» դաշինքի ցուցակից:

Դիմումը ստորագրվել և նոտարի կողմից հաստատվել է փետրվարի 14-ին, երբ դեռ նույնիսկ առաջադրումներ չկային և ինքնաբացարկի մասին խոսելն ավելորդ էր: Սրանով, սակայն հաստատվեցին տարիներ շարունակ շրջանառվող տեղեկությունները, որ որոշ կուսակցություններ թեկնածուներ առաջադրելիս, նրանցից վերցնում են ինքնաբացարկի դիմում՝ ցանկության դեպքում նրանց խաղից դուրս հանելու համար:

Մի կողմ թողնելով այս հանգամանքը՝ ընդգծենք, որ Նապոլեոն Ազիզյանի դիմումի ստորագրությունը վավերացրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Աննա Աբրահամյանը: Իսկ Հովիկ Աբրահամյանը, ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում աջակցում էր «Ծառուկյան» դաշինքին:

Այսօր Armtimes.com-ը փորձել է Աննա Աբրահամյանից պարզել՝ արդյո՞ք պատահականություն է, որ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի դիմումն իր մոտ է վավերացվել: Հարցրեցինք նաև՝ քանի՞սն են եղել այդ բովանդակությամբ դիմումների տակ իր վավերացրած ստորագրությունները և ինչպե՞ս է ստացվել, որ դիմումներից մեկը հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ:

Նապոլեոն Ազիզյանը կայքի հետ զրույցում ասել էր, որ դիմումից 2 օրինակ է եղել՝ մեկն իրենց, մյուսը՝ նոտարի մոտ և իր համար պարզ չէ, թե ինչպես է այն հրապարակայնացվել:

Ի պատասխան վերը նշված մեր հարցադրումների՝ Աննա Աբրահամյանն ասել է, որ ինքը պարտավոր չէ պատասխանել:

– Իսկ ես պարտավո՞ր եմ պատասխանել: Դա նոտարական գաղտնիք է, ես իրավունք չունեմ պատասխանելու ձեր հարցերին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում