Չինաստանի ոստիկանությունը հայտարարել է հանցավոր խմբավորման բացահայտման մասին, որի անդամները գործարարներին ստիպել են գումար վճարել, իսկ հրաժարվելու դեպքում` խոստացել են համացանցում հրապարակել տեղեկատվություն, որոնք կվարկաբեկեին նրանց ընկերությունները, հաղորդում է BBC-ն:
Հետաքննությունը պարզել է, որ չարագործները գործարարներին հաճախ ներկայացել են որպես բարձրաստիճան պաշտոնյաներ կամ լրագրողներ:
Շանտաժի համար կասկածյալները ստեղծել են կեղծ լրատվական կայքեր: Արդեն ձերբակալվել է 16 մարդ, որոնց հաջողվել է այս կերպ հարյուր հազարավոր դոլարներ հափշտակել ընկերություններից, որոնք տեղակայված են Չինաստանի յոթ մարզերում:









































