ԱԱԳ ցանցահենները կարողանում են կոտրել գրեթե բոլոր հայտնի սմարթֆոնների օպերացիոն համակարգերը: Նման տվյալներ է հրապարակել գերմանական Der Spiegel պարբերականը, որը ստացել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հերթական «չափաբաժինը»:
Մասնագետները կարող են կոտրել iPhone-ի, Blackberry-ի և Android-ի օպերացիոն համակարգերը: Այնպես որ, ամերիկյան հետախուզության ցանցահենները կարող են ստանալ կոտրած սմարթֆոնի կոնտակտների ցուցակը, կարդալ հաղորդագրությունները, ինչպես նաև իմանալ օգտատիրոջ գտնվելու վայրը:
Օրինակ՝ iPhone-ի օգտատիրոջ տվյալները պարզելու համար բավական է միայն կոտրել այն համակարգիչը, որի հետ սինխրոնիզացվել է գաջեթը: Հատուկ սքրիփների օգնությամբ կարելի է «սողոսկել» iPhone-ի 38 հավելվածների մեջ: Հետախույզները կարող են կարդալ նաև BlackBerry-ի միջոցով տեղի ունեցած նամակագրությունը՝ չնայած որ այդ սմարթֆոնները շատ հուսալի են համարվում:









































