Թուրքիայի մի շարք քաղաքներում շարունավում են բողոքի զանգվածային ցույցերը սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի արդյունքների դեմ, որը կայացել է կիրակի: Այս մասին հաղորդում է Cumhuriyet պարբերականը:
Տեղեկատվության համաձայն՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Մերսինում, Ադանայում և Թուրքիայի մի շարք քաղաքներում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ ի նշան բողոքի Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ, որը վավեր է ճանաչել առանց կնիքի քվեները, ինչն էլ ապահովել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը:
Որոշ դեպքերում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմ, կան տասնյակ ձերբակալվածներ: Թուրքիայի ընդդիմությունը չի ճանաչում հանրաքվեի արդյունքները և պահանջում է կրկնակի քվեարկություն անցկացնել:









































