Քուվեյթի մայրաքաղաք Էլ-Քուվեյթի կենտրոնում ավտոմեքենայի վարորդը երիտասարդ առյուծ է բռնել, հաղորդում է Reuters-ը:
Տղամարդը ոստիկանությանն ասել է, որ ինքը տեսել է կենդանուն, որն ազատ շրջում էր քաղաքի փողոցներում և որոշել է նրան իր ավտոմեքենան «նստեցնել»: Առյուծը հետևել է վարորդին և նստել հետևի նստարանին:
Դրանից հետո վարորդը ոստիկանություն է զանգահարել: Ոստիկանները տարել են կենդանուն և այժմ փորձում են գտնել դրա տիրոջը:







































