Երգչուհի Քայլի Մինոուգը գաղտնի հանդիպում է արքայազն Էնդրյուի հետ: Ինչպես հաղորդում է Daily Mail բրիտանական պարբերականը՝ վկայկոչելով զույգին մոտ կանգնած անանուն աղբյուրին, նրանց մոտ բուռն սիրավեպ է սկսել:
Մինոուգը փետրվարի սկզբին դերասան Ջոշուա Սասից բաժանվելուց հետո հայտարարել էր, որ պատրաստ չէր իրադարձությունների նման ընթացքին, բայց պատրաստ է առաջ շարժվել: Արքայազն Էնդրյուն, իմանալով զույգի բաժանման մասին, սկսել է անհանգստանալ ընկերուհու համար՝ խոստանալով աջակցել նրան: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ամենը մտերմացրել է նրանց:
«Մի քանի շաբաթ է, ինչ նրանք գաղտնի հանդիպում են: Սիրահարները գրեթե անբաժան են: Արքայազն Էնդրյուն հարյուր տոկոսով սիրահարված է»,-ասել է աղբյուրը:













































