Ուկրաինական «Օկեան Էլզի» խումբը նոր տեսահոլովակ է թողարկել՝ Земля ալբոմի Rendez Vous սինգլի համար:
Խմբի Youtube-ի պաշտոնական ալիքում նշվում է, որ այս տեսահոլովակի գաղափարը ռեժիսոր Մայք Բրյուսի մոտ առաջացել է 2013-ի գարնանը՝ Կիևում Стрiляй երգի տեսահոլովակը նկարահանելիս: Նոր աշխատանքի հիմքում ընկած է Բոնդի մասին նշանավոր ֆիլմաշարի թեման:
Մեկ սյուժեում միավորվել են 2 պատմություններ: Սակայն Rendez-Vous-ի տեսահոլովակում իրադարձությունները տեղի են ունենում 3 ամիս շուտ, քան Стрiляй երգի տեսահոլովակում:
Ինչպես նշել է խմբի ղեկավար Սվետոսլավ Վակարչուկը, Rendez-Vous երգը նվիրված է մի իրական սիրո պատմության:







































