Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի մասնակցել ազգային թիմի մարզմանը:
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպանը մարզման ժամին ներկայանալու փոխարեն մնացել է հյուրանոցում: Ռիբերիի բացակայության պատճառները չեն հրապարակվում:
Նշենք, որ կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբիան մարզվել է անհատական ծրագրով:







































