ԱՄՆ-ն ու Կորեայի Հանրապետությունն ավարտել են Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիքի զսպման համատեղ ռազմական նախագծի նախապատրաստությունը: Այդ մասին հաղորդել է հարավկորեական կառավարությունը:
Սեուլն ու Վաշինգտոնը 10 ամիս մշակել են այդ նախագիծը, որը, ինչպես նախատեսվում է, հաստատվելու է երկու երկրների պաշտպանության նախարարների հոկտեմբերի 2-ին կայանալիք ամենամյա հանդիպման ընթացքում:
«Այդ միջոցները կարելի է հավասարեցնել գործողությունների օպերատիվ պլանին: Պաշտոնական փաստաթղթի մշակումն արտահայտում է Հյուսիսային Կորեայի ունեցած միջուկային զենքի սպառնալիքին դիմակայելու հստակ մտադրություն»,- հաղորդել է կառավարության աղբյուրը:
Դաշնակիցների նախագիծն իր մեջ ներառում է քաղաքական, դիվանագիտական ու ռազմական միջոցներ, որոնք իրականացվելու են նախքան Կորեական թերակղզու վերևում միջուկային «անձրևանոցի» ստեղծումը Հյուսիսային Կորեայի սադրանքների դեպքում:








































