ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում շնորհավորել է Թուրքիայի նախագահին հանրաքվեում տարած հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանին շնորհավորել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:







































