Sunday, 14 06 2026
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է

Վիրահայության համար Մաքսային միությունից կարևոր է սահմանային անցակետերի խնդիրը

Նախքան Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնելը Հայաստանը պիտի լուծեր Վրաստանի հետ սահմանային անցակետերում հերթերի գոյացման հարցը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին նշեց Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Հենզել Մգոյանը: «Ես կցանկանայի, որ Ջավախքի ժողովրդի համար այսօր մարդկանց հերթեր չլինեին Հայաստանի մաքսատան առաջ. իբրև պատգամավոր` շատ եմ լսում, որ մարդիկ բողոքում են: Նրանք անձամբ ինձ էլ են դիմել այդ խնդրով, որ Հայաստանի մաքսատան առաջ ժամերով հերթ են կանգնում, սպասում` մինչև թղթաբանությունը լուծվի: Լավ կլիներ` նախ այդ հարցը լուծվեր, հետո նոր անդրադառնային Մաքսային միության այդ հարցին»,- ասաց նա: Մգոյանի խոսքերով` իրենք քանիցս Հայաստանի կառավարությանը խնդրել են այդ հարցը վերջնականապես լուծել, քանի որ մարդիկ ուշանում են` ինքնաթիռից, վիրահատությունից, ուշանում են ոչ իրենց մեղքով: Դա մարդկանց վրդովմունքն է առաջացնում:

Հայազգի պատգամավորը դժվարացավ նշել` Մաքսային միությանն անդամագրված Հայաստանի հետ Վրաստանի հարաբերություններն ինչպես կզարգանան, նա նշեց, որ ժողովուրդը ևս դեռ այդ հարցին պատրաստ չէ: «Ամբողջ Թիֆլիսում, Բաթումում հյուրանոցների 90 տոկոսը զբաղված են, ընդ որում` բոլոր հանգստացողները Ռուսաստանից են եկել: Հիմա ռուսները շատ են գալիս այստեղ՝ հանգստանալու, այնպես որ, կարծում եմ` ռուս-վրացական հարաբերություններն աստիճանաբար ջերմանում են»,- եզրափակեց նա:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների` սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը հավանություն է տվել այդ որոշմանը և պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործընթացին:

«Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը և այդ նպատակի համար կիրառել անհրաժեշտ գործնական քայլեր, իսկ հետագայում՝ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը»,- ասվում է երկու երկրների նախագահների համատեղ հայտարարության տեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում